Հյուսիսային Կովկասի իրադարձությունները. 20 օգոստոսի. թարմացվող լրահոս

15:53 Երկուշաբթի ՌԴ ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Ինգուշեթիայում մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին Մոսկվա տեղափոխելու նպատակով հատուկ չվերթով վայրէջք է կատարել Բեսլանում(Հյուսիսային Օսեթիա): Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ տեղեկատվության վարչության ներկայացուցիչը:
Նշենք, որ կիրակի Ինգուշեթիայում ոստիկանության աշխատակից Իլեզ Կորիգովի հուղարկավորության ժամանակ 10 կգ տրոտիլ հզորությամբ պայթյուն է տեղի ունեցել:
Ոստիկանության աշխատակիցը սպանվել էր նախորդ օրը Ինգուշեթիայի Մալգոբեկ քաղաքի Օսկանով փողոցում տեղի ունեցած գնդակոծության հետևանքով:
Ինգուշեթիայի Անվտանգության խորհրդի տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության յոթ աշխատակից և տուժել 15 քաղաքացի:
Պայթյունն իրականացրած ահաբեկիչը Սունժենի շրջանի Արշտի բնակավայրի բնակիչ 34-ամյա Խամզատ Ալդիևն է:

***

11:53 Օգոստոսի լույս 20-ի գիշերը անհայտ անձինք Դաղստանի Խասավյուրտի շրջանում գնդակոծել են ՌԴ ՊՆ շարասյունը, ինչի հետևանքով շարասյանն ուղեկցող ոստիկանության աշխատակիցը վիրավորվել է: Այդ մասին հայտնում է Խասավյուրտի ոստիկանական վարչության աշխատակիցը:
Նրա խոսքով՝ հարձակումն իրականացրած անձանց ուղղությամբ պատասխան կրակ է արձակվել:
Վիրավորը ոստիկանության կրտսեր սերժանտ է:
Դեպքի վայրում հայտնաբերվել է 7,62 մմ տրամաչափի 44 պարկուճ:
Նշենք նաև, որ օգոստոսի 18-ին երկու անհայտ անձ, մտնելով Խասավյուրտի շիաների մզկիթը, կրակ են բացել ներկաների ուղղությամբ, ինչի հետևանքով 8 մարդ է վիրավորվել: Նրանցից մեկը օգոստոսի 19-ին Խասավյուրտի հիվանդանոցում մահացել է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *