Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, նոյեմբերի 6

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ նոյեմբերի 6-ին՝ ժամը 21:13-ի դրությամբ սպանվել է 8 ուժային, PKK-ի 126 զինյալ, վիրավորվել է 1 ուժային, ձերբակալվել է 6 քաղաքացիական, հանձնվել է PKK-ի 10 զինյալ: Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը:

Անադոլու. Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սիլվան և Դիջլե գավառներում ձեռնարկված հատուկ գործողությունների արդյունքում շարքից հանվել է PKK-ի 6 զինյալ: Բացի այդ անվտանգությունը ուժերը հայտնաբերել և ոչնչացրել են 8 ինքնաշեն պայթուցիկ սարք: Գործողությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են 8 միավոր «Կալաշնիկովի» ինքնաձիգ, 1 ատրճանակ և այլ նյութեր:

Ստամբուլում անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է ձեռնարկել:

Ստամբուլում անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է ձեռնարկել:

Անադոլու. Ստամբուլի Էյուփ թաղամասում անվտանգության ծառայության գործողությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են 17 պայթուցիկ շիշ (Մոլոտովի կոկտեյլ), ավտոմեքենայի անիվներ և այլ նյութեր: Դեպքի հետ կապված ձերբակալվել է 1 մարդ:

Հաքքարիում PKK-ի զինյալներից առգրավված սպառազինությունը։ Նկարը՝ Հյուրիթ պարբերականի

Հաքքարիում PKK-ի զինյալներից առգրավված սպառազինությունը։ Նկարը՝ Հյուրիթ պարբերականի

Հյուրիեթ․ Թուրքական աղբյուները պնդում են, որ երկրի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառի Բուզուլ Դաղը շրջանում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում սպանվել է PKK-ի 119 զինյալ։ Գործողության ընթացքում սպանվել է 6 ուժային։ Առգրավվել են 39 միավոր ծանր զինատեսակներ և մեծ քանակությամբ զինամթերք։


Միլիեթ․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառի Դաղլըջա շրջանում անվտանգության ուժերը հատուկ գործողություն են սկսել PKK-ի զինյալների դեմ։

PKK-ի զինյալները Ջիզրեկում հարձակվել է դատարանի շենքի վրա։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

PKK-ի զինյալները Ջիզրեկում հարձակվել են դատարանի շենքի վրա։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ջիզրե գավառում PKK-ի զինյալները նռնականետերով, ապա հրազենով հարձակվել են դատարանի շենքի վրա։


Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում անվտանգության ուժերին է հանձնվել PKK-ի 10 զինյալ։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Իդիլ գավառում նռնակի պայթյունից մահացել է PKK-ի մեկ զինյալ։ Վերջինս փորձում էր նռնակը նետել անվտանգության ուժերի ուղղությամբ։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 1 քաղաքացիական՝ PKK-ի զինյալների հետ համագործակցության մեղադրանքով։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Դիջլե գավառում անվտանգության ուժերի և PKK-ի զինյալների բախման հետևանքով սպանվել է 1 ուժային, ևս մեկը վիրավորել է։

PKK-ի զինյալներին մատակարարվող ծխախոտի տուփերը։ Նկարը՝ Իհլաս լրատվական գործակալության

PKK-ի զինյալներին մատակարարվող ծխախոտի տուփերը։ Նկարը՝ Իհլաս լրատվական գործակալության

Իհլաս․ Թուրքիայի հյուսիսարևմտյան Քոջաելի նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում առգրավվել է PKK-ի զինյալներին մատակարարվող 215 հազ տուփ ծխախոտ՝ 1 մլն․ 298 հազ թուրքական լիրա արժողությամբ։ Ձերբակալվել է երկու քաղաքացիական։


Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփ նահանգի Իսլահիյե գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում վնասազերծվել է PKK-ի զինյալների տեղադրած պայթուցիկ սարքը։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Շանլուրֆա նահանգի Ջեյլանփնար գավառում անվտանության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 4 քաղաքացիական՝ PKK-ի երիտասարդական թև «Հայրենասիրական հեղափոխական երիտասարդական շարժման» (YDG-H) անդամ լինելու մեղադրանքով։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ նահանգի Չաղլայանջերիթ գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում առգրավվել են PKK-ի զինյալների զինամթերք և անձնական օգտանգործման իրեր։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սիլվան գավառում անվտանգության ուժերի և PKK-ի զինյալների միջև բախման հետևանքով մեկ ուժային է սպանվել։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին ամիսների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Լրահոսը թարմացնում են Նանե Մանասյանը, Անահիտ Չալիկյանը, Սոնա Սուքիասյանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *