Տխրահռչակ թուրք ոստիկանի առևանգվելու լուրը հերքվեց

PKK-ի զինյալներն օգոստոսի 19 առևանգել են Թուրքիայի ոստիկանության հատուկ նշանակության գործողությունների ջոկատի զինծառայող Էրսին Դեմիրելին, ով օգոստոսի 8-ին Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգի Յուկսեկովա գավառի շինհրապարակներից մեկում ձերբակալել և խոշտանգել էր 52 մարդու՝ ասելով. «Դուք կտեսնեք թուրքի ուժը»։  Այս մասին սեպտեմբերի 9-ին հայտնել է թուրքական «Ֆըրաթ» լրատվական գործակալությունը։

Թուրք ոստիկանների գործողությունները քրդերի նկատմամբ օգոստոսի 8-ին

Թուրք ոստիկանների գործողությունները քրդերի նկատմամբ օգոստոսի 8-ին

PKK-ն դեպքի առիթով հայտարարել է, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» կարող է հաշիվ պահանջել ցանակացած մեկից, ով կհալածի քուրդ ժողովրդին, և PKK-ի պարտքն է պատժել քրդերի նկատմամբ իրականացված ցանկացած անմարդկային քայլի հեղինակի։

Բայց Էրդողանի խորհրդականներից Մուստաֆա Վարանքն իր թվիթերյան միկրոբլոգում հերքել է այս լուրը՝ ասելով.

«Ճնշված վիճակում են, այդ պատճառով սկսել են սուտ լուրեր տարածել։ Հարցրել եմ , Էրսին Դեմիրել անունով ոստիկանության տեսուչ չկա։

2 responses to “Տխրահռչակ թուրք ոստիկանի առևանգվելու լուրը հերքվեց

  1. Pingback: Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 10 | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 6-12 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *