PKK-ի զինյալներն օգոստոսի 19 առևանգել են Թուրքիայի ոստիկանության հատուկ նշանակության գործողությունների ջոկատի զինծառայող Էրսին Դեմիրելին, ով օգոստոսի 8-ին Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգի Յուկսեկովա գավառի շինհրապարակներից մեկում ձերբակալել և խոշտանգել էր 52 մարդու՝ ասելով. «Դուք կտեսնեք թուրքի ուժը»։ Այս մասին սեպտեմբերի 9-ին հայտնել է թուրքական «Ֆըրաթ» լրատվական գործակալությունը։
PKK-ն դեպքի առիթով հայտարարել է, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» կարող է հաշիվ պահանջել ցանակացած մեկից, ով կհալածի քուրդ ժողովրդին, և PKK-ի պարտքն է պատժել քրդերի նկատմամբ իրականացված ցանկացած անմարդկային քայլի հեղինակի։
Բայց Էրդողանի խորհրդականներից Մուստաֆա Վարանքն իր թվիթերյան միկրոբլոգում հերքել է այս լուրը՝ ասելով.
«Ճնշված վիճակում են, այդ պատճառով սկսել են սուտ լուրեր տարածել։ Հարցրել եմ , Էրսին Դեմիրել անունով ոստիկանության տեսուչ չկա։
Sıkıştılar, yalanlarla morallerini yükseltmeye çalışıyorlar. Sordum emniyette Ersin Demirel diye bir memur yokmuş. https://t.co/19UM2d9v1t
— Mustafa Varank (@varank) September 9, 2015
Pingback: Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 10 | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 6-12 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info