Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 10

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ սեպտեմբերի 10-ին, 23։45-ի դրությամբ վիրավորվել է 1 քաղաքացի, սպանվել է 1 զինծառայող։ Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը։


Իհլաս. PKK-ի զինյալները նռնականետերով և հրազենով հարձակվել են Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Բեյթյուշշեբաբ գավառի Թաշարասը գյուղի ժանդարմերիայի վրա: Տևական փոխհրաձգությունից հետո PKK-ի զինյալները փախել են: Նրանց ձերբակալելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ:

Անադոլու. Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում PKK-ի զինյալները հարձակվել են 7-րդ սահմանապահ գնդի հրամանատարությանը կից Դաղլըջայի գումարտակի հրամանատարության վրա: Հարձակման ժամանակ վիրավորվել է Դաղլըջա գյուղի բնակիչներից մեկը, նրան տեղափոխել են հիվանադանոց:

Դողան. PKK-ի զինյալները այրել են Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառի Բաղլար գյուղի մոտակայքում գտնվող ոստիկանության բաժանմունք ռազմամթերք տեղափոխող բեռնատար մեքենա: Բեռնատարը ամբողջությամբ շարքից հանվել է:

Քահրամանմարաշ նահանգի Գյոքսուն գավառում PKK-ի զինյալները այրել են 2 բեռնատար մեքենա և 1 տրակտոր

Քահրամանմարաշ նահանգի Գյոքսուն գավառում PKK-ի զինյալները այրել են 2 բեռնատար մեքենա և 1 տրակտոր

Դողան․ Թուրքիայի կենտրոնական Քահրամանմարաշ նահանգի Գյոքսուն գավառում՝ գավառապետարանին պատկանող ավազահանքի մոտ, PKK-ի զինյալներն այրել են 2 բեռնատար մեքենա և 1 տրակտոր։  Զինյալներին հայտնաբերելու նպատակով նահանգում ձեռնարկվել են հատուկ գործողություններ։


Անադոլու․ Թուրքիայի արևելյան Մուշ նահանգի համանուն քաղաքում և Վարթո գավառում ոստիկանության ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 5 հոգի, այդ թվում նաև «Ժողովրդավարական շրջանների կուսակցության»՝ (DBP) Մուշի մասնաճյուղի նախագահ Ջիհան Աքփոլաթը։ Ձերբակալվածները մեղադրվում են PKK-ին աջակցելու համար։

Դողան․ Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Ռեյհանլը գավառում «Սիրիայի ազատ բանակի» (ՍԱԲ) զինյալների հարձակման հետևանքով սպանվել է Հաթայի 2-րդ հետևակային սահմանապահ գնդի հրամանատարությանը կից Ջիլվեգյուզու հետևակային սահմանապահ գնդի 21 ամյա զինվոր Գյոքան Չաքըրը։

Անադոլու․ Ստամբուլի Սուլթանգազի թաղամասում ոստիկանության՝ «Մարքսիստ լենինիստ կոմունիստական կուսակցության» (MLKP ) անդամների նկատմամբ իրականացրած հատուկ գործողություններ արդյունքում ոստիկանություն է տարվել 5 մարդ, որոնցից 4-ին ձերբակալել են, իսկ 1-ին՝ անչափահաս լինելու պատճառով բաց թողել։ Նրանք մեղադրվում են մեքենաների, աշխատավայրերի և պաշտոնյաների վրա հարձակվելու համար։ Խուզարկությունների արդյունքում ոստիկանությունը հայտնաբերել և առգրավել է 2 չլիցենզավորված ատրճանակ, 13 փամփուշտ և այլ պարագաներ։

Ֆըրաթ․ PKK-ի զինյալները օգոստոսի 19 առևանգել են Թուրքիայի ոստիկանության հատուկ նշանակության տեսուչ Էրսին Դեմիրելին, ով օգոստոսի 8-ին Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուկսեկովա գավառի շինհրապարակներից մեկում ձերբակալել և խոշտանգել էր 52 մարդու։ Մանրամասները Ռազմինֆոյում։

PKK-ի զինյալները Աղրը նահանգի Փաթնոս գավառում հարձակվել են վարչական կենտրոնի վրա

PKK-ի զինյալները Աղրը նահանգի Փաթնոս գավառում հարձակվել են վարչական կենտրոնի վրա

Անադոլու․ Թուրքիայի արևելյան Աղրը նահանգի Փաթնոս գավառում PKK-ի զինյալները նռնականետներով և հրազենով հարձակվել են վարչական կենտրոնի պահակախմբի վրա։ Ոստիկանների պատասխան կրակից հետո PKK-ի զինյալները փախել են։ Հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Կասկածյալներին ձերբակալելու համար նահանգում ձեռնարկվել են հատուկ գործողություններ։

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *