Ադրբեջանցի հետախույզը հաշմանդամ դարձավ դիվերսիայի ժամանակ (ֆոտո)

Սոցիալական ցանցերի ադրբեջանական օգտատերերի գրառումներից Ռազմինֆոյին հայտնի է դարձել, որ սեպտեմբերի լույս 1-ի գիշերը, ենթադրաբար Արցախի սահմաններին, Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի խումբը դիվերսիայի փորձ է ձեռնարկել, սակայն այն ձախողվել է դեռևս միջդիրքային գոտում։

Հետախուզադիվերսիոն խմբի հրամանատար Անար Մամեդովը՝ ձախ ձեռքը կորցրած

Հետախուզադիվերսիոն խմբի հրամանատար Անար Մամեդովը՝ ձախ ձեռքը կորցրած

Տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների համադրման արդյունքում պարզ է դարձել, որ հետախուզադիվերսիոն խմբի հրամանատար, սպա Անար Մամեդովը միջդիրքային գոտում պայթել է ականի վրա։ Պայթյունը նրան գետնին է տապալել, ինչի հետևանքով նա ընկել է մեկ այլ ականի վրա և կորցրել ձախ ձեռքը։

Հայտնի է նաև, որ միջադեպի արդյունքում ծանր վիրավորվել է նույն հետախուզադիվերսիոն խմբի առնվազն ևս մեկ անդամ։ Պաշտոնական աղբյուրները միջադեպի մասին որևէ տեղեկություն չեն հայտնել։

Հետախուզադիվերսիոն խմբի հրամանատար Անար Մամեդովը՝ ձախ ձեռքը կորցրած

Հետախուզադիվերսիոն խմբի հրամանատար Անար Մամեդովը՝ ձախ ձեռքը կորցրած

2 responses to “Ադրբեջանցի հետախույզը հաշմանդամ դարձավ դիվերսիայի ժամանակ (ֆոտո)

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 30 օգոստոսի – սեպտեմբերի 5, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի սեպտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *