Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 28 հունիսի – 4 հուլիսի, 2015

Վրաստանի ԶՈւ վաշտն անցել է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի հավաստագրում • Սիրիայում դարձյալ վրաստանցի զինյալ է սպանվել • Ուկրաինայում կռվող վրաստանցի սպան խեղդվել է ծովում

Վրաստանի ԶՈւ 1-ին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտը մայիսի 26-ին Թբիլիսիում Նկարը՝ Վրաստանի ՊՆ-ի

Վրաստանի ԶՈւ 1-ին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտը մայիսի 26-ին Թբիլիսիում
Նկարը՝ Վրաստանի ՊՆ-ի

• Նախորդ շաբաթ Վրաստան էր այցելել Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ Ադրիան Բրեդշոուն։ Վերջինս հայտարարել էր, որ ընդամենը 2 ամիս առաջ վրաստանյան վաշտն անցել է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի (NATO Response Force — NRF) համար հավաստագրում (certification status)։

• Սիրիայում մարտերի ժամանակ սպանվել է Վրաստանի հերթական քաղաքացին։  23-ամյա Թուրփալ Բորչաշվիլին Վրաստանի Պանկիսի կիրճից էր, կռվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում։

• Ուկրաինայի կառավարական ուժերի շարքում կռվող վրաստանցիներից ևս մեկը մահացել է։ Սպա Կոնստանտին Լաշխիան խեղդվել է Ազովի ծովում։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *