Ադրբեջանում ավտովթարից մահացել է 3 զինծառայող (ֆոտո)

Հունիսի 20-ին Ադրբեջանում գարնցվել է ավտովթար, որի հետևանքով մահացել են սահմանապահ պետական ծառայության պայմանագրային 3 զինծառայողներ։ Ավտովթարը գրանցվել է Գախ-Շաքի ավտոճանապարհի առաջին կիլոմետրին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Report լրատվական գործակալությունը։

Ավտովթարում մահացած զինծառայողները

Ավտովթարում մահացած զինծառայողները

Աղբյուրը նշում է, որ իրար են բախվել ՎԱԶ-2121 «Նիվա» և Մերսեդես մակնիշի ավտոմեքենաները։ Ընդհանուր առմամբ, վթարի հետևանքով տեղում մահացել է 5 մարդ, սահմանապահ ծառայության 3 զինծառայողները եղել են «Նիվա» ավտոմեքենայում։ Նախնական վարկածի համաձայն, հենց զինվորականներն են խախտել երթևեկության կանոններն ու դարձել միջադեպի պատճառ։

Հայտնի են նաև մահացած ուժայինների անուններն ու կոչումները։ Նրանք են.

-կրտսեր ենթասպա Աբբասով Մաարիֆ Ալիջան օղլու (Abbasov Maarif Əlican oğlu)
-կրտսեր ենթասպա Նիֆթիև Աժդար Փաշա օղլու (Niftiyev Əjdər Paşa oğlu)
-կրտսեր ենթասպա Շամիլլի Անար Իխթիյար օղլու (Şəmilli Anar İxtiyar oğlu)

Հավելենք, որ սրանով 2015-ի հունիսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում մահացած ու հայտնի դարձած զինծառայողների թիվը հասավ 8-ի։

Ավտովթարում մահացած զինծառայողները

Ավտովթարում մահացած զինծառայողները

Ավտովթարում մահացած զինծառայողները

Ավտովթարում մահացած զինծառայողները

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *