Նախիջևանի զորամասերից մեկում ինքնասպան է եղել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Սոցիալական ցանցերից Ռազմինֆոյին հայտնի է դարձել Նախիջևանի առանձին համազորային բանակի զորամասերից մեկում գրանցված ինքնասպանության դեպքի մասին, որը, սակայն, առայժմ տեղ չի գտել պաշտոնական լրահոսում։

Տեղեկության համաձայն՝ զինված ուժերի զինծառայող Իսմայիլզադե Նյուսրեթ Ֆիքրեթ օղլուն (Ismayılzadə Nüsrət Fikrət oğlu) ինքնասպանություն է գործել՝ կրակելով իրեն ամրակցված ծառայողական զենքից։

Հայտնի է նաև, որ զինծառայողին արդեն իսկ հուղարկավորել են՝ հանձնելով հողին Մինգեչաուր քաղաքում։ Միջադեպի մասին այլ մանրամասներ՝ ներառյալ ինքնասպանության ստույգ օրը, դեռևս հայտնի չեն։

Հավելենք, որ 2015-ի մայիսին սա Ադրբեջանի զինված ուժերում մահվան ելքով 2-րդ դեպքն է, որի մասին հայտնի է դարձել։

2 responses to “Նախիջևանի զորամասերից մեկում ինքնասպան է եղել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 3-9 մայիսի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Armday – Ադրբեջանական զինուժի կորուստները 2015 թվականի մայիսին… Ռազմինֆո

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *