Չինաստանը հայտարարել է Միջերկրականում ՌԴ ՌԾՈւ-ի հետ համատեղ զորավարժության մասին

Մայիսի կեսերին Միջերկրական ծովում կանցկացվի ռուս-չինական համատեղ զորավարժություն, որին կմասնակցի երկու երկրների ռազմածովային ուժերի 9-ական ռազմանավ: Ինչպես հայտնում է ռուսաստնայան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության (ՉԺՀ) պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հեն Յանշենը։

ՌԴ ՌԾՈւ ռազմանավը զորավարժությանը պատրաստվելիս

ՌԴ ՌԾՈւ ռազմանավը զորավարժությանը պատրաստվելիս

Վերջինս նշել է, որ զորավարժության նպատակը երկկողմ համագործակցության խորացումն ու ծովում հնարավոր սպառնալիքները հետ մղելու մարտական կարողությունների ամրապնդումն է:

Զորավարժության փուլերը հիմնականում ներառելու են ծովում պաշտպանության մշակման, նավերի ուղեկցման և ծովային ճանապարհների անվտանգության ապահովման հմտությունների կատարելագործում: Չինաստանի ներկայացուցիչը նաև հավելել է, որ այս զորավարժությունն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ:

Հավելենք, որ վերոնշյալ տեղեկությունը ՌԴ ՊՆ-ն դեռևս չի մեկնաբանել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *