Հորդանանում մեկնարկած «Եռանդուն առյուծ» զորավարժությանը մասնակցում է 18 պետություն

Հորդանանն ու ԱՄՆ-ը մայիսի 5-ին հայտարարել են «Եռանդուն առյուծ» զորավարժության մեկնարկի մասին, որին մասնակցում է 10000 հազար զինծառայող 18 երկրներից:Այս մասին հայտնում է հորդանանյան Petra լրատվական գործակալությունը:

Հորդանանի ԶՈւ զինծառայող

Հորդանանի ԶՈւ զինծառայող

Զորավարժությանը մասնակցում են Հորդանանը, Բահրեյնը, Քուվեյթը, Քաթարը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական միացյալ Էմիրությունները, Լիբանանը, Իրաքը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Պակիստանը, ԱՄՆ-ն, Կանադան, Բելգիան, Լեհաստանը, Ավստրալիան, ինչպես նաև ՆԱՏՕ-ն: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հորդանաին ԶՈւ բրիգադի գեներալ Ֆադահ ալ-Դամենը, ում ղեկավարությամբ անցկացվում են զորավարժությունները: Վերջինս նաև նշել է, որ զորավարժության նպատակը առկա հնարավորությունների համակարգումն ու հակաահաբեկչական պայքարի փորձի փոխանակումն է:

Մարզումներն անցկացվելու են Հորդանանի 9 տարբեր վայրերում, որոնք բոլորն էլ հեռու են սահմանամերձ տարածքներից և շարունակվելու են 2 շաբաթ:

Զորավարժությունը Հորդանանը հյուրընկալում է արդեն 5-րդ անգամ: Առաջինը կայացել է 2011-ին: ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարության (USCENTCOM) մարզումների և վարժանքների գծով ղեկավար, գեներալ-մայոր Ռիք Մաթսոնը հայտարարել է, որ այս զորավարժությունը ԱՄՆ կենտրոնական հրամանատարության և Հորդանանի ամենամասշտաբային համագործակցությունն է:

Պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ-ի ծրագրի մեջ ներկայումս չի մտնում Հորդանանում զորք կամ զինտեխնիկա թողնելը, և հավելել, որ «Եռանդուն առյուծ-2015»-ի շրջանականերում  առաջին անգամ կիրառվելու է նաև B-52 ռազմավարական ռմբակոծիչը:

Նշենք, որ B-52 ինքնաթիռը ռազմավարական ռմբակոծիչ է, որն ԱՄՆ ՌՕՈւ սպառազինության կազմում է 1955 թվականից։ Առաջին թռիչքն իրականացրել է 1952 թվականին։ Ինքնաթիռի անձնակազմը բաղկացած է 5 հոգուց։

Ռմբակոծիչը սպառազինված է սովորական, գերճշգրիտ, ինչպես նաև միջուկային հրթիռներով։ Կարող է կրել մինչև 31 500 կգ ընդհանուր զանգվածով սպառազինություն։ Մեկ միավորի գինն ավելի քան 50 մլն ամերիկյան դոլար է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *