Վրաստանն իսրայելական Elbit Systems ընկերության հետ ավիացիոն գործարան է կառուցելու

Մարտի 31-ին Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը, «Գործընկերային հիմնադրամը» և իսրայելական Elbit Cyclone (Elbit Systems-ի դուստր ձեռնարկությունը) ընկերությունը համաձայնագիր են ստորագրել, որով առաջիկա երեք ամսում Վրաստանում սկսելու են համատեղ ավիացիոն գործարանի կառուցում։ Այս մասին հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Elbit Systems-ի  Hermes-450 ԱԹՍ-ն

Elbit Systems-ի Hermes-450 ԱԹՍ-ն

Հայտնի է, որ այդ ծրագիրն արժե 85 մլն ամերիկյան դոլար, նախատեսվում է գործարանը կառուցել Թբիլիսիի օդանավակայանի մերձակայքում։ Ըստ վրաստանյան կողմի տարածած հաղորդագրության՝ գործարանում արտադրվելու են քաղաքացիական ավիացիայի օդանավերի պահեստամասեր: Նախատեսվում է, որ գործարանը կառուցվելու է երեք տարվա ընթացքում։ Իսրայելական ընկերությունը վերոնշյալ գործարանին օգնելու է նաև հաստատվել ավիացիայի միջազգային շուկայում։

Նշենք, որ համաձայնագրի երրորդ կողմը՝ «Գործընկերային հիմնադրամը», ամբողջովին պետական կառույց է, հիմադրվել է 2011թ.։ Հիմնադրամի նպատակն է զարգացնել հասարակական և մասնավոր ոլորտների համագործակցությունը՝ ներդրումային ծրագրերի իրականացման, աշխատատեղերի բացման, օտարերկրյա ընկերությունների ուշադրությունը գրավելու և Վրաստանի տնտեսությունը զարգացնելու համար։

Իսրայելական Elbit Systems-ը ընկերությունը հայտնի է պաշտպանական համակարգերի արտադրության ոլորտում։ Այս ընկերությունից, մինչև 2008թ. ռուս-վրասական պատերազմը, Վրաստանը գնում էր Հերմես-450 (Hermes-450) անօդաչու թռչող սարքեր, սակայն պատերազմից հետո ԱԹՍ-ների մատակարարումը դադարեցվել է։

One response to “Վրաստանն իսրայելական Elbit Systems ընկերության հետ ավիացիոն գործարան է կառուցելու

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. 5 – 11 ապրիլի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *