Էստոնիայում անցկացված ռազմական շքերթը ՆԱՏՕ-ն օգտագործել է որպես ուղերձ՝ ուղղված ՌԴ-ին

ԱՄՆ բանակի ռազմական տեխնիկան և Մեծ Բրիտանիայի ԶՈւ զինծառայողները մասնակցել են փետրվարի 24-ին Ռուսաստանին սահմանակից էստոնական Նարվա քաղաքում անցկացված ռազմական շքերթին, որը կազմակերպվել էր Էստոնիայի անկախության օրվա կապակցությամբ: Հաղորդում են ամերիկյան Washington Post և բրիտանական Telegraph պարբերականները՝ նշելով, որ այս խորհրդանշական քայլի նպատակն է ցույց տալ երկու կողմերի հարաբերությունների հնարավոր լարման հետևանքները:

Ամերիկյան զրահատեխնիկան Նարվա քաղաքում

Ամերիկյան զրահատեխնիկան Նարվա քաղաքում

Շքերթի անցկացման վայրը՝ Նարվա քաղաքը, ևս խիստ խորհրդանշական է, քանի որ այն, սահմանակից լինելով Ռուսաստանին, նաև ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի հավանական առճակատման կիզակետերից մեկը կարող է լինել, նշում են լրատվամիջոցները։

Էստոնիայի ԶՈւ ԳՇ պետ  Ռիհո Տերասը շքերթի ժամանակ հայտարարել է՝ պատմությունն իրենց սովորեցրել է, որ եթե իրենք իրենց չօգնեն, ոչ ոք չի օգնի, և հավելել, որ աշխարհը ցնցած ուկրաինաական իրադարձությունները ևս ցույց են տալիս, որ իրենք պետք է ապահովեն սեփական անվտանգությունը։

Նշենք նաև, որ անկախության տոնին նվիրված շքերթին մասնկացել են նաև մոտ 100 զինծառայող Նիդերլանդներից, Իսպանիայից, Լիտվայից ու հարևան Լատվիայից։

Հիշեցնենք նաև, որ Մերձբալթյան պետություններ Լատվիան, Լիտվան և Էստոնիան, որոնք մինչ Խորհրդային Միության փլուզումը միութենական 15 պետություններից էին, ՆԱՏՕ-ին են անդամակցել 2004-ին:

One response to “Էստոնիայում անցկացված ռազմական շքերթը ՆԱՏՕ-ն օգտագործել է որպես ուղերձ՝ ուղղված ՌԴ-ին

  1. Pingback: ԱՄՆ 3000 հոգանոց զորախումբը ժամանել է Լատվիա՝ որպես հակազդեցություն ՌԴ-ին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *