Ավտովթարի հետևանքով հայկական զինուժն ունի 1 զոհ և 2 վիրավոր

Հունվարի 17-ի երեկոյան Քարվաճառի տարածքում ավտովթար է եղել, ինչի հետևանքով մահացել է տեղի զորամասերից մեկի սպա  Արթուր Վարդևանյանը, վիրավորվել են մայոր Կարեն Սիմոնյանը և ավագ լեյտենանտ Լավրենտ Հակոբյանը: Այս մասին հայտնում է հայաստանյան բլոգներից մեկը:

Ռազմինֆոյի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսանը` նշելով, որ Արցախից ստացած տեղեկությունների համաձայն սպաները վթարի են ենթարկվել անձնական մեքենայով: Մեքենան ոլորաններից գլորվել է ձորը:

Վթարի հետևանքով մայոր Արթուր Վարդևանյանը տեղում մահացել է, իսկ մայոր Կարեն Սիմոնյանը տեղափոխվել է Մուրացանի հոսպիտալ, իսկ ավագ լեյտենանտ Լավրենտ Հակոբյանը զորամասի բժշկական կետում է: Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն:

One response to “Ավտովթարի հետևանքով հայկական զինուժն ունի 1 զոհ և 2 վիրավոր

  1. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2015-ի հունվարին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *