Ադրբեջանում գերի պահվող Արսեն Բաղդասարյանը «ցանկանում է տեղափոխվել երրորդ երկիր»

Հունվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածել, թե իբր 2014թ դեկտեմբերի 26-ին Ադրբեջանում հայտնված ՊԲ զինծառայող, պայմանագրային Արսեն Բաղդասարյանը ինքնակամ է անցել ադրբեջանական կողմ ու չի ցանկանում վերադառնալ Հայաստան։ Այս մասին Ադրբեջանի ռազմական ոստիկանությունում պահվող Բաղդասարյանն իբր ասել է իրեն տեսակցության եկած ադրբեջանցի իրավապաշտպաններ Էլչին Բեխբուդովին ու Էլչին Շիրինովին՝ նշելով, որ ցանկանում է տեղափոխվել երրորդ երկիր։

Սակայն պետք է նշել, որ մինչ այդ՝ 2014թ դեկտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, թե իբր հայկական կողմը դիվերսիայի անհաջող փորձ է արել, ինչի հետևանքով «դիվերսիոն խմբի» անդամներից մեկը՝ Արսեն Բաղդասարյանը հայտնվել է Ադրբեջանում։

Ավելի ուշ ՊԲ մամուլի ծառայությունը հերքել է հայկական կողմի դիվերսիայի մասին տեղեկատվությունը, սակայն նշել է, որ Արսեն Էդուարդի Բաղդասարյանը՝ հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, ինչի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

Ավելացնենք, որ հունվարի 14-ին ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին News.am կայքին հայտնել է, որ Կարմիր խաչի ներկայացուցիչները չեն կարողացել այցելել Բաղդասարյանին, քանի որ Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տվել։

2 responses to “Ադրբեջանում գերի պահվող Արսեն Բաղդասարյանը «ցանկանում է տեղափոխվել երրորդ երկիր»

  1. Pingback: Աղդամում գերի պահվող Արսեն Բաղդասարյանը ազատազրկվել է 15 տարով | Ռազմ.info

  2. Pingback: Armday – Աղդամում գերի պահվող Արսեն Բաղդասարյանը ազատազրկվել է 15 տարով

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *