Թուրքական բանակի մի շարք զորատեսակներ ՆԱՏՕ-ի հետ համատեղ կանցկացնեն զորավարժություն

Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ համատեղ նոյեմբերի 21-ից 30-ը ռազմածովային և ռազմաօդային ուժերի, ինչպես նաև առափնյա պահպանության զորքերի մասնակցությամբ զորավարժություն է անցկացնելու Իզմիր քաղաքի Körfezi կոչվող վայրում։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ՌԾՈւ կայքը։

Թուրքական նավատորմի «Բուրաք» դասի ռազմանավ

Թուրքական նավատորմի «Բուրաք» դասի ռազմանավ

Զորավարժության նպատակն է ստուգել տարբեր երկրներից մասնակից ստորաբաժանումների մարտական պատրաստության աստիճանը և կատարելագործել դրանց համագործակցությունը։

Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են ականազերծող 4 և ականապատող 3 ռազմանավ, հրամանատարական 1 նավ, առափնյա անվտանգության 2 կատեր և ջրասուզակների ստորաբաժանումներ։ Օդուժի կազմում կմասնակցեն 2 մարտական ինքնաթիռ 1 միավոր C-130 բեռնատար ինքնաթիռ և ծովային տեղակայման 1 ուղղաթիռ։

Վարժանքներին ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկական ռազմանավով կմասնակցեն Գերմանիան, Բուլղարիան, Անգլիան, Իտալիան և Հունաստանը։

Հավելենք, որ զորավարժությանը որպես դիտորդ մասնակցելու են շուրջ 20 ներկայացուցիչ ԱՄՆ-ից Ադրբեջանից, Բուլղարիայից, Ալժիրից, Վրաստանից, Հարավային Կորեայից, Քաթարից, Լիբանանից, Պակիստանից, Ղազախստանից և Չիլիից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *