Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ նոյեմբերի 20-ին ժամը 12։45-ի սահմաններում «հայկական կողմից արձակած գնդակից» մարտական դիրքում սպանվել է 1995-ին ծնված ժամկետային զինծառայող, շարքային Ազիզով Ռուսթամ Իզզեթ օղլուն։
Նշվում է, որ նա զորակոչված էր Ասթարայի շրջանից։ Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։
Նշենք, որ հետևելով բաց աղբյուրների տվյալներին, սա 2014-ի նոյեմբերին Ադրբեջանի ուժային կառույցներում հայտնի դարձած մահվան ելքով երկրորդ միջադեպն է, 83-րդը՝ ողջ տարվա ընթացքում։
Pingback: Ադրբեջանի ԱԳՆ զեկույցները բացահայտել են Ադրբեջանի ՊՆ չհայտնած առնվազն 10 մարտական կորուստ | Ռազմ.info