ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտնում է հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական դիվերսիայի արդյունքում վիրավորված հայ զինծառայողների անունները: Նրանք են՝
Մուշեղ Նուրբեկյանը (լեյտենանտ, ծնված՝ 1981թ.),
Իգիթ Հովհաննիսյանը (ծնված՝ 1992թ., Հրազդանի զ/կ),
Սեդրակ Շահբազյանը (ծնված՝ 1992թ., Շենգավիթի զ/կ),
Արտակ Մնացականյանը (1992թ., Տաշիրի զ/կ),
Կորյուն Իրիցյանը (1992թ., Էջմիածնի զ/կ),
Մաքսիմ Մելքոնյանը (1993թ., Գյումրու զ/կ)։
Վիրավոր զինծառայողների առողջական վիճակից մանրամասներ չեն հաղորդվում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել էր և տալով կորուստներ` հակառակորդը ետ էր մղվել: Ցավոք, ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել էին ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և Կարեն Կամոյի Դավթյանը: