Ադրբեջանը հայտնում է զինվորի ինքնասպանության մասին

Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր հայտնել են, որ հայ-ադրբեջանական շփման գծի հարավային հատվածում  ինքնասպան է եղել Ադրբեջանի ԶՈւ 21-ամյա  զինծառայող Սահիբ Հալիլովն։

Միաժամանակ ադրբեջանական լրատվամիջոցների որոշ հրապարակումներում այս գիշեր Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի հատվածում հայկական դիրքերի մոտ տեղի ունեցած մարտը ներկայացրել են որպես «հայկական կողմի դիվերսիոն գործողություն»։ Սեփական կորուստների մասին ադրբեջանական աղբյուրներն առայժմ չեն հայնում։

Չի բացառվում, որ Սահիբ Հալիլովն իրականում գիշերային մարտի զոհերից է, քանի որ ադրբեջանական կողմը հաճախ է թաքցնում իր մարտական կորուստները՝ դրանք ներկայացնելով որպես դժբախտ պատահարների կամ ինքնասպանության զոհեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *