ISAF-ի կազմում Վրաստանի ԶՈւ վերջին ստորաբաժանումն անցել է խաղաղապահ առաքելության

Աֆղանստանի Բահրամ ավիաբազայում տեղակայված վրաստանյան 51-րդ գումարտակն ավարտել է նախնական պատրաստությունն ու նոյեմբերի 2-ից անցել է ծառայության:  Սա Վրաստանի ԶՈւ վերջին ստորաբաժանումն է,  որը ծատայելու է  ISAF-ի առաքելության եզրափակիչ փուլում:

Վրացի խաղաղապահներ

Վրացի խաղաղապահներ

 

Գումարտակի գլխավոր առաջադրանքն ավիաբազայի պաշտպանությունն ու տեղի ուժերի հետ այդ տարածքի բնակչության անվտանգությունն ապահովելն է:

Միջազգային առաքելությանը մասնակցելու համար զինծառայողները 6-ամսյա պատրաստման դասընթաց են անցել «Կրցանիսի» ազգային ռազմաուսումնական կենտրոնում, այնուհետև Գերմանիայում մեկասմյա վերապատրաստում է անցել՝ մասնակցելով ԱՄՆ վերապատրաստման կենտրոնի զորավարժություններին:

Հիշեցնենք, որ մինչև 2014 թվականի ավարտը ՆԱՏՕ-ն դուրս է բերելու Աֆղանստանում ծառայություն իրականացնող իր ուժերի հիմնական մասն ու երկրում անվտանգության ապահովման գործը փոխանցելու է տեղի ուժայիններին: 2014-ից հետո Աֆղանստանում շարունակելու են ծառայել ԱՄՆ-ի մոտ 10 հազար զինծառայողներ, որոնք ապահովելու են տեղի ԱՄՆ դեսպանատան անվտանգությունը, ինչպես նաև վերապատրաստելու են Աֆղանստանի զինված ուժերի ու մյուս ուժային կառույցների ծառայողներին: Այս գործում նրանց օգնելու են նաև տարբեր երկրների ևս 3000 զինծառայողներ, որոնք երկրում տեղակայվելու են Աֆղանստանի հետ երկկողմ պայմանավորվածությունների արդյունքում:

Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) առաքելության ավարտին զուգահեռ փակվում են ռազմաբազաներն ու կրճատվում է այնտեղ ծառայող զորախմբերի թիվը։

Սակայն Վրաստանը վերջերս հայտարարել է, որ 2015 թվականին ևս շարունակելու է աջակցել աֆղանական ուժերին երկրում անվտանգություն ապահովելու գործում:

Վրացի խաղաղապահները 2009 թվականից ընդգրկված են ամերիկյան զորախմբի կազմում։ Ամեն կես տարին մեկ իրականացվում է վրաստանցի զինծառայողների ռոտացիա։

Մինչ օրս Աֆղանստանում զոհվել է վրացի 29 զինծառայող, վիրավորվել 435-ը։

One response to “ISAF-ի կազմում Վրաստանի ԶՈւ վերջին ստորաբաժանումն անցել է խաղաղապահ առաքելության

  1. Pingback: Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Աֆղանստանում վիրավորված մայորին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *