Ադրբեջանի ռազմական ղեկավարությունն այցելել է զինված ուժերի զորախաղերի կենտրոն

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը 2014-ի նոյեմբերի 4-ին այցելել է զինված ուժերի զորախաղերի կենտրոն, որտեղ ծանոթանալով տեխնիկական առկա միջոցներին, անցկացրել է խորհրդակցություն՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետի, զինված ուժերի զորամիավորումների և տարբեր զորատեսակների հրամանատարների հետ։ Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի ՊՆ-ի կայքում տեղադրված հաղորդագրությունից։

Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը ԶՈւ զորախաղերի կենտրոնում

Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը ԶՈւ զորախաղերի կենտրոնում

Զաքիր Հասանովը նշել է, որ ժամանակակից մարտի ընթացքում հրամանատարները պետք է կարողանան արագ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում, ինչի համար անհրաժեշտ է համադրել բոլոր գիտելիքները. զորքերի օպերատիվ կառավարում և մարտավարական հնարքների կիրառում՝ հաշվի առնելով տեղանքի ռելիեֆն ու բնակլիմայական պայմանները։

Ըստ նախարարի, հենց նման հմտությունների հղկման համար է նախատեսված զորախաղերի կենտրոնը, ուստի պետք է օգտագործվեն դրա բոլոր հնարավորությունները։

Նշենք, որ հաղորդագրությունից պարզ չէ՝ արդյո՞ք զորախաղերի կենտրոնը նորաբաց է, թե ոչ։

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 25-ից ի վեր, Ադրբեջանի պաշտպանության նախարարը ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ միասին իրականացնում է ստուգայցեր բանակային տարբեր զորամիավորումներում և դրանց ենթակա զորամասերում։

Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը ԶՈւ զորախաղերի կենտրոնում

Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը ԶՈւ զորախաղերի կենտրոնում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *