ՆԱՏՕ-ն Վրաստանում վնասազերծելու է Oգոստոսյան պատերազմից մնացած չպայթած զինամթերքը

Նոյեմբերի 4-ին Վրաստանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրը, որի շրջանակներում վնասազերծվելու են 2008 թվականի ռուս-վրացական հնգօրյա պատերազմի ժամանակվանից Սկրա գյուղի տարածքում (Հարավային Օսիայի սահմանից ոչ հեռու) չպայթած զինամթերքը։ «Վրաստան IV» անունը կրող ծրագիրը ղեկավարում են Լիտվան և Չեխիան, հայտնում է Ազատություն ռադիոկայանը։

ՆԱՏՕ-ի երկրների մասնագետները վերապատրաստելու են նաև Վրաստանի սակրավորներին։ Միջոցառումների հրահանգիչներն ԱՄՆ-ից և Շվեդիայից են։

Ըստ նախնական հայտարարությունների՝ գետնապահեստներից հանելու և վնասազերծելու են շուրջ 500 տոննա զինամթերք։

Հավելենք, որ բացի Չեխիայից և Լիտվայից ծրագրին մասնակցում են նաև ԱՄՆ-ն, Բուլղարիան, Գերմանիան, Իսպանիան, Իռլանդիան, Դանիան, Շվեդիան և Թուրքիան։

Հայտնի է, որ Վրաստանում աշխատելու են  մասնագետներ նաև Ճապոնիայից և Ադրբեջանից (Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալությունը (ANAMA)):

Ծրագրի աշխատանքների ամբողջ գինը 2 մլն եվրո է, մաքրվելու է մոտ 2 քառ կմ տարածք։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *