Թուրքիայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի REGEX-14 քառօրյա զորավարժությունը

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում այսօր՝ 2014-ի հոկտեմբերի 20-ին, մեկնարկել է ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացվող REGEX-14 հրամանատարական քառօրյա զորավարժությունը, որին մասնակցում են կազմակերպության գործընկեր 12 երկրների ներկայացուցիչներ։ Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի տարածած հաղորդագրությանը։

ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանը Բրյուսելում

ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանը Բրյուսելում

Զորավարժության հիմնական նպատակն է ամրապնդել փոխգործակցությունը մասնակից երկրների միջև և դրանց՝ տարբեր ստանդարտներ ունեցող զինված ուժերը հնարավորինս մոտեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին։

Թուրքիայից բացի, զորավարժությանը մասնակցում են նաև Ադրբեջանը, Մակեդոնիան, Բոսնիա և Հերցեգովինան, Սերբիան, Ղազախստանը, Չեռնոգորիան, Մոլդովան, Հորդանանը, Ուկրաինան, Մավրիտանիան, Ալժիրը և Պակիստանը։ Նշվում է, որ զորավարժության ընթացքում դաշտային որևէ գործողություններ չեն իրականացվի։

Քառօրյա զորավարժությանը մասնակցում են Թուրքիայի զինված ուժերի 84 և հյուրընկալվող երկրների 48 զինվորականներ։ Հարկ է նաև նշել, որ REGEX-14-ն անցկացվում է ՆԱՏՕ-ի՝ Նապոլիում տեղակայված միացյալ հրամանատարության աջակցության ներքո։

Հավելենք, որ Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին Թուրքիան անդամագրվել է 1952 թվականին։

One response to “Թուրքիայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի REGEX-14 քառօրյա զորավարժությունը

  1. Pingback: Ադրբեջանցի զինվորականները հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կմասնակցեն միջազգային մի քանի վարժանքների | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *