Թուրքիայի զինված ուժերի տեսուչները դիտարկում կիրականացնեն Ուկրաինայի օդային տարածքում «Բաց երկնքի» պայմանագրի շրջանակներում։
Թուրքական ԶՈւ գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ թուրքական օդուժի CN-235 ինքնաթիռը, որը հարմարեցված է դիտորդական թռիչքների համար, սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը թռիչքներ կիրականացնի Ուկրաինայում։
Թռիչքներն ուկրաինական կողմի հետ համաձայնեցված են, իսկ դիտարկման մասնակցում են նաև ուկրաինացի մասնագետները։ Բացի այդ, դիտարկմանը մասնակցելու են նաև Բոսնիայի ներկայացուցիչները։
Նշենք, որ «Բաց երկնքի մասին» պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ անդամ 27 պետությունների կողմից, ավելի ուշ պայմանագրին միացել են ևս յոթ պետություն։
Պայմանագրի մասնակից երկրների օդային տարածքներում պարբերաբար դիտարկումներ իրականացնելու նպատակով կատարվում են թռիչքներ` զինուժի և սպառազինության փոխադարձ վերահսկողության նպատակներով։