Նալբանդյանն ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է Արցախյան հիմնահարցը

Հուլիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։ Քննարկվեց երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ կատարվեց հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին։ Այս առումով կարևորվեցին երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Հուլիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։

Հուլիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը և պետքարտուղարի փոխտեղակալը մտքեր փոխանակեցին Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Զրուցակիցներն անդրադարձան միջազգային, տարածաշրջանային հրատապ հարցերին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *