Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավոեիդիսին:Յուրի Խաչատուրովը շնորհավորել է գնդապետ Մավրոեիդիս Հայաստանում ռազմական կցորդ նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: