Ղազախստանի ՌՕՈւ ավիախումբը վթարային վայրէջք է կատարել Չինաստանում

Ղազախստանի ռազմաօդային ուժերի Սու-27 կործանիչների էսկադրիլիան հարկադիր վայրէջք է կատարել Չիանստանի հյուսիսային նահանգներից մեկի օդանավակայանում։ Միջադեպը գրանցվել է օգոստոսի 30-ին՝ Չինաստանում անցկացվող «Խաղաղ առաքելություն-2014» զորավարժությունից վերադառնալիս։ Այս մասին հայտնում է չինաստանյան «Ecns» լրատվական գործակալությունը։

Զորավարժությանը մասնակից ղազախական ավիախումբը

Զորավարժությանը մասնակից ղազախական ավիախումբը

Սու-27 կործանիչների հետ միասին վայրէջք է կատարել նաև ողջ ավիախումբը, որի կազմում եղել են Տու-134 ուղևորատար և Ան-72 բեռնատար ինքնաթիռները։

Նշվում է, որ Սու-27 կործանիչներից մեկի մոտ ծագել է տեխնիկական խնդիր, ինչի հետևանքով ավիախումբը ստիպված է եղել վայրէջքի թույլտվություն հայցել մոտակա օդանավակայանում, իսկ մյուս ինքնաթիռների վայրէջքը պայմանավորված է եղել հնարավոր արտակարգ պատահարների դեպքում ավիախմբի գործողությունների նախօրոք կազմած պլանով։

Նշենք, որ «Խաղաղ առաքելություն-2014» հակաահաբեկչական ամենամյա զորավարժությունն անցկացվում է Շանհայի համագործակցության երկրների զորախմբերի մասնակցությամբ։ 2014-ին դրանց մասնակցում էին Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Թուրքմենստանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *