Երկրագնդի արբանյակային լուսանկարներ տրամադրող հայտնի terraserver.com կայքը վերջերս հրապարակել է 2011 թվականով վերագրվող նոր նկարներ, որոնցում երևում են Կապանի և Գորիսի մոտ ի հայտ եկած Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգեր։ Լուսանկարներում երևում է, որ Կապանի մոտ լիովին պատրաստ է «Ս-300ՊՍ»-ի նոր դիրքը, իսկ Գորիսի մոտ, թեև Ս-300-ներն արդեն տեղում են, բայց շինարարական աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։
- Ս-300ՊՍ, Երևան, 2011թ
- Ս-300ՊՍ ՀՕՊ համակարգ. ՀՀ զինված ուժեր
- 2Կ11 «Կռուգ», Ստեփանակերտ, 2012թ
- 2Կ11 «Կռուգ», Կապանի մոտ, 2004 թ
- Ս-300ՊՍ, Կապանի մոտ, 2009 թվականին
- Ս-300ՊՍ, Կապանի մոտ, 2011 թ
- 2Կ11 «Կռուգ, Գորիսի մոտ, 2004 թ
- 2Կ11 «Կռուգ», Գորիսի մոտ, 2010 թ
- Ս-300ՊՍ, Գորիսի մոտ, 2011 թ
- 2Կ11 «Կռուգ», Շուշիի մոտ, 2004 թ
- 2Կ11 «Կռուգ», Շուշիի մոտ, 2010 թ
- 2Կ11 «Կռուգ», Շուշիի մոտ, 2011թ
Նախկինում այդ տեղերում տեղակայված էին 2Կ11 «Կռուգ» զենիթահրթիռային համակարգերը, որոնք կամ տեղափոխվել են այլ վայր, կամ ընդհանրապես հանվել են սպառազինությունից։ Եթե վերջին ենթադրությունը ճիշտ է, ապա փոխարինման իրենց հերթին են սպասում նաև մնացած 2Կ11 «Կռուգ» համակարգերը և հնարավոր է, որ մայիսի 9-ին Ստեփանակերտում «Կռուգերը» ցուցադրվեցին վերջին անգամ։ Ի դեպ, հետաքրքիր է, որ «անհետացել են» նաև Շուշիի մոտ տեղակայված 2Կ11 «Կռուգ» համակարգերը։
Եթե խոսքն իսկապես 2Կ11 «Կռուգը» սպառազինությունից հանելու մասին է, ապա հետաքրքիր է նաև, թե ի՞նչ ապագա է սպասվում այն 349 հրթիռներին, որ ունի Հայաստանը։ Այդ հրթիռների 150կգ-նոց մարտական մասը դեռ կարող է օգտակար լինել։
Pingback: Կորեոլան
Pingback: Ուշացած սենսացիա. ո՞ւմ ՀՕՊ համակարգերն են պաշտպանում Արցախի երկինքը | Ռազմ.info