«Յանտար» նավաշինարարական ընկերությունում ջուրն է իջեցվել նոր մեծ դեսանտային նավ։ Նավը յուրօրինակ նվեր է դարձել Բալթյան նավատորմին ծննդյան օրվա կապակցությամբ։
11711 նախագծի մեծ դեսանտային նավը հիմնադրվել էր դեռ 2004 թվականին, սակայն անկանոն ֆինանսավորման պատճառով կառուցումը ձգձգվել էր 8 տարի։ Նավի ջրատարողությունը 5 հազար տոննա է, երկարությունը՝ 120 մ, իսկ լայնությունը՝ 16,5 մ։ Այն կարող է տեղափոխել մինչև 13 տանկ կամ 36 զրահամեքենա կամ 300 դեսանտային։
Նավը կրում է փոխծովակալ Իվան Գրենի անունը, ով Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ եղել է Լենինգրադի պաշտպանության ծովային հրետանու հրամանատարը։