Ադրբեջանի հանրակրթական դպրոցները հանձնում են ուսումնական նպատակով առկա զինամթերքը

Ադրբեջանի կրթության նախարար Միկայիլ Ջաբարովը 2014-ի օգոստոսի 15-ին ստորագրել է հրամանագիր, որով երկրի հանրակրթական բոլոր դպրոցները պետք է ոստիկանությանը հանձնեն բոլոր այն զենքն ու զինամթերքը, որն օգտագործվում էր նախնական զինվորական պատրաստության առարկայի շրջանակներում աշակերտներին ուսուցանելու նպատակով։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։

Նշվում է, որ կրթության նախարարի նման որոշումը պայմանավորված է անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ, մանավանդ այն բանից հետո, երբ Լենքորանի, Սումգայիթի և Բաքվի մի քանի դպրոցներում նախկինում ուսումնական զինամթերքի մեջ հայտնաբերվել են նաև մարտական նռնակներ և փամփուշտներ։

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ Ղուբայի շրջանի գյուղերից մեկի հանրակրթական դպրոցի տնօրինությունը ոստիկանության տեղի բաժանմունք արդեն իսկ հանձնել է ուսումնական նպատակներով դպրոցում առկա հակատանկային 2 ական, 5 հատ ՌԳԴ-5 և 2 հատ Ֆ-1 ձեռքի նռնակ, 6 բռնկիչ ու տարբեր տրամաչափի 87 փամփուշտ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *