Թուրքիայի ու Վրաստանի պաշտպանության նախարարներն այցելելու են Նախիջևան

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն ու Վրաստանի իր պաշտոնակից Իրակլի Ալասանիան Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրավերով օգոստոսի 18-ին ժամանելու են Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, ծրագրված է Նախիջևանում անցկացնել տեղի Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի և Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում, նախարարների երկկողմ ու եռակողմ հանդիպումներ, այցելություններ Նախիջևանի առանձին համազորային բանակի զորամասեր ու Նախիջևանի պատմական հուշարձաններ։

Ըստ աղբյուրի՝ նախարարների այցելությունը տևելու է մինչև սույն թվականի օգոստոսի 19-ը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *