Արցախի ԱԺ նախագահն ու պաշտպանության, անվտանգության  և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նախագահն այցելել են դիրքեր

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և խորհրդարանի՝ պաշտպանության, անվտանգության  և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանն  օգոստոսի 5-ին այցելել են Արցախի հյուսիս-արևելյան սահմանագծի մի շարք դիրքեր,զրուցել Պաշտպանության բանակի դիրքապահ զինվորների, հրամանատարների ու այս օրերին նրանց միացած ազատամարտիկների հետ:

Ինչպես հաղորդում է Արցախի կառավարության մամուլի ծառայությունը, նրանք շնորհակալություն են հայտնել հայ դիրքապահներին՝ ցուցաբերած մարտական ոգու ու տոկունության և հայկական սահմանները վստահորեն վերահսկելու համար:

Ըստ աղբյուրի՝ նախատեսվում է Արցախի ԱԺ նախագահի և պատգամավորների այցերը սահմանագծի այլ հատվածներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *