Խորվաթական Adria-Mar նավաշինարանը, որը մասնագիտացած է խորհրդային արտադրության ռազմական տեխնիկայի վերանորոգման բնագավառում, պատրատվում է վերանորոգել Ադրբեջանի՝ Կասպից ծովում կիրառվող 2 միավոր փոքր չափերի, ջրասուզակների տեղափոխման համար նախատեսված «Տրիտոն-1Մ» (ռուս.՝ «Тритон-1М» ) ու «Տրիտոն-2Մ» (ռուս.՝ «Тритон-2М») սուզանավերը։
Ինչպես հաղորդում է ռուսաստանյան BMPD ռազմական բլոգը, հղում կատարելով ֆրանսիական Intelligence online պարբերականին, այս սուզանավերը կառուցվել էին դեռևս 1970-ականներին։ Դրանց ջրատարողությունը 150 տոննայից պակաս է, անձնակազմը՝ 1-2 հոգի, դրանք սովորաբար արձակվում են կրիչ նավից։
Նշենք, որ Adria-Mar նավաշինարանը համագործակցում է հիմնականում Եմենի, Էկվադորի ու Բանգլադեշի հետ։
Աղբյուրը հիշատակում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները պարբերաբար Խորվաթիա էին այցելել վերջին տարիներին՝ հանդիպումներ ունենալով տեղի պաշտպանական գերատեսչության և ռազմական նշանակության արտադրանքի վերանորոգման կենտրոնների ղեկավարների հետ։ Adria-Mar-ի հետ Բաքուն կնքել է պայմանագիր, որի մանրամասները հայտնի չեն։ Պայմանագիրը, բացի սուզանավերի ու նավերի վերանորոգումից, ենթադրում է առավել խորը համագործակցություն կողմերի միջև։
Նկատենք, որ դեռևս 2013-ի փետրվարին Բաքու էր այցելել Խորվաթիայի պաշտպանության նախարար Անտե Կոտրոմանովիչը։ Նա հանդիպել էր Ադրբեջանի այդ ժամանակվա իր պաշտոնակից Սաֆար Աբիևի հետ։ Հանդիպման ավարտին կնքվել էր ռազմատեխնիկական բնագավառում երկկողմ փոխըմբռնման արձանագրություն։
2013-ի ընթացքում Ադրբեջանը ռազմական կցորդներ էր նշանակել մի քանի երկրներում, այդ թվում՝ Խորվաթիայում։
Նշենք, որ Ադրբեջանն ու Խորվաթիան լայնորեն համագործակցում են ականազերծման բնագավառում։ Այսպես, դեռևս 2009-ին Խորվաթիայի ականազերծման կենտրոնի (CROMAC) և ANAMA-ի միջև կնքվելէմարդասիրականականազերծմանհամաձայնագիր: 2013-ի մարտի 27-ին CROMAC-ի և Խորվաթիայում Ադրբեջանի դեսպանի հանդիպման ժամանակ քննարկվել էր Թուրքիայի հետ սահմանային տարածքների ականզերծման նախագիծը: