Հակառակորդի գնդակից զոհված զինծառայողը պարգևատրվել է հետմահու

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ստորագրել է հրամանագիր, որով պետական սահմանի պաշտպանության ժամանակ ցուցաբերած արիության համար «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրվել է պաշտպանության բանակի զինծառայող, շարքային Մովսես Գասպարյանը։

Հիշեցնենք, որ 2014-ի հուլիսի 11-ին, հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում ժամը 15։00-ի սահմաններում հակառակորդի կրակից զհովեց 1994 թվականին ծնված Մովսես Նորայրի Գասպարյանն, ով գնդացրորդ էր։

One response to “Հակառակորդի գնդակից զոհված զինծառայողը պարգևատրվել է հետմահու

  1. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2014-ի հուլիսին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *