Սյունիքում ականազերծման աշխատանքները շարունակվում են

Մայիսի 31-ին ՀՀ Սյունիքի մարզում իրականացվող ականավտանգ տարածքների տեխնիկական հետազոտման և հումանիտար ականազերծման տեղամաս են այցելել ԱՄՆ, ԵԱՀԿ և ՀՀ ՊՆ ներկայացուցիչները։

Հումանիտար ականազերծման ծրագրերը շարունակվում են

Հումանիտար ականազերծման ծրագրերը շարունակվում են

ԱՄՆ պետդեպարտամենտի ռազմաքաղաքական հարցերով բյուրոյի զենքերի ոչնչացման և նվազեցման գրասենյակի ծրագրի ղեկավար Էդ Տրիմակասը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ այցելել են Սյունիքի մարզում իրականացվող ականավտանգ տարածքների տեխնիկական հետազոտման և հումանիտար ականազերծման տեղամաս:

Կողմերը ծանոթացել են ականազերծման աշխատանքներին` բարձր գնահատելով դրանց նշանակությունը համայնքների անվտանգության, ինչպես նաև գյուղատնտեսական հնարավորությունների զարգացման համար:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել միջազգային աջակցության տրամադրումը ՀՀ-ում իրականացվող հումանիտար ականազերծման ծրագրերին, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Նշենք, որ ականազերծման աշխատանքներն իրականացվում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված տեխնիկական առաջադրանքի հիման վրա` ԱՄՆ պետդեպարտամենտի համաֆինանսավորմամբ «ՀԱԼՕ Թրաստ» միջազգային կազմակերպության և ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի կողմից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *