Թուրքական F-16 է վնասվել վայրէջք կատարելիս

Թուրքիայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչն Ամասիայում վայրէջք կատարելիս կողաշրջվել է, օդաչուն վնասվածքներով հոսպիտալացվել է։

Թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի փոխանցմամբ՝ կործանիչը հունիսի 3-ին փորձել է վայրէջք կատարել Ամասիա նահանգի Մերզիֆոն շրջանի 5-րդ ավիաբազայում։

Վայրէջքից հետո թռիչքուղով ընթանալու ժամանակ էլ օդաչուն կորցրել է ինքնաթիռի կառավարումը, ինչից հետո այն կողաշրջվել է։ Օդաչուն՝ Մուհամեդ Քեսքինը, վիրավորվել է, նրան տեղափոխել են հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի առնչությամբ քննություն է սկսվել, այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

One response to “Թուրքական F-16 է վնասվել վայրէջք կատարելիս

  1. Pingback: Թուրքական F-16 է վթարվել վայրէջքի պահին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *