Հորդանանում ներկայացրել են Stallion-2 նոր զրահամեքենան

Հորդանանյան KADDB (King Abdullah II Design and Development Bureau) ընկերությունը Հորդանանում անցկացված SOFEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է իր նոր Stallion-2 թեթև զրահապատ մեքենան: Այս մասին հայտնում է Ջեյնս ռազմական հանդեսը:

Հորդանանյան Stallion-2 թեթև զրահապատ մեքենան SOFEX-2014 ցուցահանդեսի ժամանակ

Հորդանանյան Stallion-2 թեթև զրահապատ մեքենան SOFEX-2014 ցուցահանդեսի ժամանակ

Նոր մեքենան ունի եռակցված պողպատյա զրահ: Մեքենայի առջևում հզորացվծա պաշտպանությամբ շարժիչային հանգույցն է, իսկ գետևում՝ անձնակազմը: Մեքենայի զրահն ապահովում է ՆԱՏՕ-ի STANAG 4569 ստանդարտի 1-ին աստիճանի պաշտպանվածություն, ինչը նշանակում է, որ այն ունակ է պաշտպանել անձնակազմն ու մեքենայում առկա տեխնիկան 7,62 մմ փամփուշտներից, ձեռքի նռնակներից ու հակահետևակային ականներից՝ մեքենայի տակ պայթելու դեպքում:

Նոր մեքենայի վրա տեղադրված են նաև ջերմացուցիչ տեսախցիկներ, որոնք վարորդի ու մեքենայի հրամանատարի առջևի տեղադրված էկրանների վրա ցույց են տալիս մեքենայի բոլոր կողմերը: Մեքենան, ըստ KADDB ընկերության, կարող էարտադրվել մի քանի տարբերակներով՝ զրահափոխադրիչ, հետախուզական, պարեկային ու թիկունքային ապահովման:

Պատվիրատուի ցանկությամբ արտադրողը կարող է մեքենայի տանիքին տեղադրել նաև հեռակառավարվող մարտական հանգույց՝ 7,62 մմ կամ 12,7 մմ գնդացիրներով:

Նշենք, որ նույն ցուցահանդեսի ժամանակ հորդանանյան ընկերությունը պայմանավորվել է հարավաֆրիկյան Paramount Group ընկերության հետ, որով երկու ընկերությունները Հորդանանում ստեղծելու են համատեղ ձեռնարկություն, որը ռազմական տեխնիկայի արտադրություն ու արդիականացում է իրականացնելու Մերձավոր Արևելքի երկրների համար: Կարելի է ենթադրել, որ Stallion-2 մեքենան նույնպես կընդգրկվի նորաստեղծ ընկերության ռազմական արտադրանքի մեջ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *