ՊԲ-ում զինծառայողներ են մկրտվել

Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան զորամասերից մեկում մկրտության արարողություն է կազմակերպվել։ Մկրտվել է 18 զինծառայող։

Զինծառայողների մկրտություն Սուրբ Կարապետ եկեղեցում

Զինծառայողների մկրտություն Սուրբ Կարապետ եկեղեցում

18 զինծառայողներն ապրիլի 28-ին զորամասի հոգևոր սպասավոր բարեշնորհ Ավետիս սարկավագ Ասատրյանի առաջնորդությամբ մեկնել են Մարտակերտի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցի։

Վերջիններս Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ` Տեր Բարսեղ քահանա Անդրյանի ձեռամբ և Վոլոդյա սարկավագ Նաջարյանի և Նարեկ սարկավագ Պետրոսյանի մասնակցությամբ մկրտվել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբազան ավազանում, տեղեկացնում է ՀՀ հոգևոր առաջնորդության կայքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *