Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը տուժել է ծառայակցի կրակից

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջավիդ Միրզոևը, պաշտոնական վարկածի համաձայն՝ խախտելով անվտանգության կանոնները, կրակ է բացել իր ծառայակից Նասիմ Ռուսթամովի ուղղությամբ։ Տուժածին տեղափոխել են հոսպիտալ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ ներկայումս վիրավորում ստացած զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ ՊՆ-ն չի հաղորդում՝ որ հատվածի զորամասում է գրանցվել միջադեպը, միայն շեշտում է՝ «առաջնագծին մոտ տեղակայված զորամասերից մեկում»։

Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։

Նկատենք, որ սա 2014-ի ապրիլ ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժի հաղորդած արդեն 13-րդ վիրավորն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *