Ադրբեջանը հաղորդում է ոչ մարտական կորստի և վիրավորման դեպքի մասին

Ադրբեջանի զինուժի՝ առաջնագծին մոտ տեղակայված զորամասերից մեկում Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Գյարաքմյազլի Սեյմուր Ռուսթամ օղլուն, պաշտոնական վարկածի համաձայն, զենքի հետ անզգույշ վարմունքի հետևանքով կրակ է բացել ծառայակից Ինթիհամ Իլհամ օղլու Իսմայիլովի և տվյալ զորամասի հրամանատարի տեղակալ Ռամին Ալիևի ուղղությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ տուժած զինծառայողը ստացած հրազենային վնասվածքից մահացել է։ Հրամանատարի տեղակալը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։
Նկատենք, որ սա 2014-ի ապրիլ ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժի հաղորդած երրորդ կորուստն է, առաջին վիրավորման դեպքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *