Ադրբեջանի զինուժը վիրավոր ունի

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1994-ին ծնված Էլմիր Սարդար օղլու Հուսեյնովի ձեռքին, նախնական վարկածի համաձայն, պայթել է փամփուշտը՝ զենքի հետ անզգույշ վարմունքի հետևանքով։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է լուրը՝ հավելելով, որ զինծառայողը կորցրել է աջ ձեռքի երեք մատներն ու տեղափոխվել հոսպիտալ։

Նկատենք, որ սա ադրբեջանական զինուժի՝ 2014-ի մարտ ամսվա ընթացքում հաղորդած երրորդ վիրավորն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *