Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարն Ադրբեջանում է

Մարտի 10-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը։ Պաշտոնական այցը տևելու է մինչև մարտի 12-ը։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, ակնկալվում է, որ այցի ընթացքում Աքարը հանդիպումներ կունենա Ադրբեջանի ՊՆ բարձրաստիճան զինվորականների, այդ թվում՝ Ադրբեջանի ԶՈւ ռազմական ակադեմիայի, Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարանի անձնակազմի հետ։

Նկատենք, որ վերջերս՝ մարտի 1-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել էր Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալթեր Ջոշքունին՝ հանդիպման ընթացքում քննարկելով երկու երկրների զինված ուժերի համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *