Նախիջևանում ադրբեջանական զինուժի բեռնատար է պայթել ականի վրա

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում՝ Հայաստանի հետ սահմանամերձ շրջանում, ադրբեջանական զինուժին պատկանող  «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան պայթել է ականի վրա։

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պայթյունը գրանցվել է Սադարաքի շրջանում, դրա հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել վարորդը՝ պայմանագրային զինծառայող Նովրուզ Զեյնալովը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։

Պայթյունի պատճառով «Ուրալ» ավտոմեքենան վնասվել է և այլևս ենթակա չէ օգտագործման։

Նկատենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սույն միջադեպը դեռևս չի մեկնաբանել։

Հավելենք, որ սա ադրբեջանական զինուժի 2014-ի մարտին հայտնի դարձած արդեն երկրորդ վիրավորն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *