Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկում ԶՈւ զինծառայող, 20-ամյա Էլմիր Աքրամ օղլու Հուսեյնլին խախտել է անվտանգության կանոնները, ինչի հետևանքով հակահետևակային ականի բռնկիչը պայթել է նրա ձեռքում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ զինծառայողը կորցրել է երկու մատները, նրան տեղափոխել են հոսպիտալ։
Հայտնի է նաև, որ զինծառայողը զորակոչվել էր Իմիշլիի շրջանից։