Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը պայթել է առաջնագծում ականի վրա։ Երկու զինծառայողներ այրվել են ավտոմեքենայի պայթյունից։ Ադրբեջանի ԶՈւ կրտսեր սերժանտը՝ «հայկական գնդակից» մարտական զոհ։ Ադրբեջանի ՄԻՊ-ի տվյալները առողջական խնդիրներով զինծառայողների մասին։ Զաքիր Հասանովը՝ Բրյուսելում։
-Ադրբեջանի զինված ուժերի 20-ամյա զինծառայող Սադիգ Նուրադին օղլու Ամիրովն առաջնագծի հատվածում պայթել է ականի վրա։ Զինծառայողին տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխել են հոսպիտալ։
-Փետրվարի 25-ին Ադրբեջանի Թովուզի շրջանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ» մակնիշի բեռնատարին, «Մերսեդեսի» ուղևոր և վարորդ զինծառայողները չեն կարողացել դուրս գալ ավտոմեքենայից և ողջ-ողջ այրվել են։
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հրապարակել է այրված զինծառայողների անունները։ «Մերդեդեսի» վարորդն Իսմայիլիի շրջանից զորակոչված, Նազարով Էլչին Թագի օղլուն (ծնված 1986-ին) էր, ուղևորը՝ պայմանագրային զինծառայող, կրկին Իսմայիլիի շրջանից, Զեյնալով Էլչին Զաքիր օղլուն (ծնված 1983-ին)։ Երկուսն էլ նույն զորամասում էին ծառայություն անցնում։
-Ադրբեջանի զինված ուժերի կրտսեր սերժանտ Նոհբալաև Քերեմ Շահին օղլուն փետրվարի 26-ին կեսօրին զոհվել է առաջնագծում մարտական առաջադրանք կատարելիս՝ ադրբեջանական կողմի բնորոշմամբ «հայկական գնդակից»։
” Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկում ԶՈւ զինծառայող, 20-ամյա Էլմիր Աքրամ օղլու Հուսեյնլին խախտել է անվտանգության կանոնները, ինչի հետևանքով հակահետևակային ականի բռնկիչը պայթել է նրա ձեռքում։
-Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը (ՄԻՊ) հանդես է եկել 2013-ի ամփոփիչ զեկույցով՝ շեշտելով, որ Ադրբեջանի զինուժում զինդատախազության կողմից գրանցած ռազմական հանցանքների շարքում 14.8 տոկոսը բաժին է ընկնում Քրեական օրենսգրքի 331 հոդվածի խախտումներին, այսինքն՝ զինծառայողների նկատմամբ բռնություն, ծեծ, իսկ 34.4 տոկոսը՝ 332 հոդվածին՝ զինծառայողների միջև կանոնադրական հարաբերությունների կանոնների խախտում:
-Օրերս հայտնի է դարձել, որ Հնդկաստանի հյուսիսային հատվածներում գործող ծայրահեղ իսլամիստական խմբավորման զինյալները ծրագրել են մի շարք երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում կայաններ հիմնել։ Այս հանգամանքը բացահայտվել է հնդիկ մոջահեդների հրամանատարներ Յասին Բհաթքալայի ու Ասադուլա Ահաթարա ալ-Հադիի համացանցային երկխոսությունից։
-Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկրի արտաքին գերատեսչությանը ներկայացրել է Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ռազմավարական տեսությունը, որը ներառում է զինված ուժերում զինծառայողների քանակի, զինված ուժերի կառուցվածքի, ունեցած ռազմական տեխնիկայի ու սպառազինության և այլ կարևոր տվյալներ։
-Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը փետրվարի 26-ին մեկնել էր Բրյուսել: Փետրվարի 27-ին նա մասնակցել է ՆԱՏՕ-ի Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) նիստին:
-Ադրբեջանում 2014-ի սեպտեմբերի 11-13-ը կայանալիք ADEX-2014 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու է նաև Թուրքիան, որը ներկայացնելու են ավելի քան 20 ընկերություններ: Ներկայանալու են այնպիսի խոշոր ռազմարդյունաբերական կազմակերպություններ, ինչպիսիք են Aselsan, Roketsan, Havelsan, MKE, Otokar, STM, FNSS, Dearsan, TAI, Sarsılmaz ընկերությունները:
-Ադրբեջանի արդարադատության նախարարության պատժիչ գործողությունների իրականացման ծառայության պետ, արդարադատության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիևը տեղեկություններ է հայտնել 2014-ի հունվարի 12-ին ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողի միջադեպի վերաբերյալ։ Նրա խոսքերով՝ զինծառայող Ռզաև Ջոշգուն Էլշադ օղլուն ինքնասպանություն է գործել։
Ռազմաշաբաթը նաև՝