Հնդկաստանը կհնգապատկի Pinaka-ի հրթիռների արտադրությունը

Հնդկաստանը կմեծացնի ռեակտիվ համակարգերի համար նախատեսված համազարկային կրակի հրթիռների ամենամյա արտադրությունը՝ 1000-ից դարձնելով 5.000-ի: Տեղեկացնում է PTI-ը:

Pinaka՝ համազարկային կրակի  ռեակտիվ համակարգերի համար նախատեսված հրթիռները կշռում են 267 կգ, որից 100-ը բաժին է ընկնում մարտական լիցքին: Դրանք կարող են խոցել  մինչև 40 կմ հեռավորության թիրախներ, սակայն հնդկական կողմը հայտարարում է, որ նպատակ ունի դրանց հեռահարությունը հասցնել 120 կմ-ի: Pinaka-ի յուրաքանչյուր մեկնակարկային սարքավորում զինված է 12 հրթիռով և ի զորու է բոլոր հրթիռներով համազարկ իրականացնել 44 վայրկյանում: Հայտնում է lenta.ru-ն:

One response to “Հնդկաստանը կհնգապատկի Pinaka-ի հրթիռների արտադրությունը

  1. Pingback: Սեյրան Օհանյանը մեկնել է ԱՄՆ: Թուրքիան չի ցանկանում լքել Աֆղանստանը. օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *