Հնդկաստանը կմեծացնի ռեակտիվ համակարգերի համար նախատեսված համազարկային կրակի հրթիռների ամենամյա արտադրությունը՝ 1000-ից դարձնելով 5.000-ի: Տեղեկացնում է PTI-ը:
Pinaka՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար նախատեսված հրթիռները կշռում են 267 կգ, որից 100-ը բաժին է ընկնում մարտական լիցքին: Դրանք կարող են խոցել մինչև 40 կմ հեռավորության թիրախներ, սակայն հնդկական կողմը հայտարարում է, որ նպատակ ունի դրանց հեռահարությունը հասցնել 120 կմ-ի: Pinaka-ի յուրաքանչյուր մեկնակարկային սարքավորում զինված է 12 հրթիռով և ի զորու է բոլոր հրթիռներով համազարկ իրականացնել 44 վայրկյանում: Հայտնում է lenta.ru-ն:
Pingback: Սեյրան Օհանյանը մեկնել է ԱՄՆ: Թուրքիան չի ցանկանում լքել Աֆղանստանը. օրվա ամփոփում | Ռազմ.info