Քուվեյթը գնում է ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր

Քուվեյթի զինված ուժերը ԱՄՆ-ից գնում են հակաօդային պաշտպանության Patriot Advanced Capability (Փեթրիոթ Էդվենսդ Քեփըբիլիթի) հրթիռների երկրորդ խմբաքանակը։ Համապատասխան պայմանագիրը կնքվել է ամերիկյան Lockhead Martin (Լաքհիդ Մարթին) ընկերության հետ։

Պայմանագրի համաձայն՝ Քուվեյթը կստանա Patriot Advanced Capability 3 (PAC-3) ՀՕՊ հրթիռային համակարգերի 56 հրթիռներ ու 7 արձակման կայան։ Կնքված պայմանագրի արժեքը 263 մլն ԱՄՆ դոլար է, տեղեկացնում է «Ջեյնսը» ռազմական հանդեսը։

Բացի նոր համակարգերի տրամադրումից, ընկերությունը պարտավորվում է արդիականացնել Քուվեյթի սպառազինությan Փեթրիոթների 2-րդ սերնդի Patriot Advanced Capability 2 (PAC-2) համակարգերը։ Արդիականացման արդյունքում այս համակարգերը կկարողանան արձակել ավելի փոքր տրամաչափի MIM-104F հրթիռներ, որոնք նախատեսված են Փեթրիոթների 3-րդ սերնդի համար։

Հիշեցնենք, որ սեփական Փեթրիոթների արդիականացման գործարք Թուվեյթը կնքել էր նաև 2013-ի օգոստոսին։ Պայմանագրով նախատեսվում էր արդիականացնել հրթիռիներն ու դրանց արձակման կայանները։ Գործարքը Քուվեյթին արժեցել էր շուրջ 308 մլն ամերիկյան դոլար։

Ամերիկյան Patriot համակարգերը նախատեսված են միջին ու մեծ բարձրություններում հակաօդային պաշտպանության ապահովման, ինչպես նաև հակառակորդի բալիստիկ հրթիռների ոչնչացման համար։ Արտադրությունը սկսվել է 1976 թվականին, իսկ ԱՄՆ սպառազինության մեջ ընդգրկվել է 1981-ին։ PAC-3 համարվում է Patriot համակարգերի ամենաթարմ տարբերակը։

Համակարգերի MIM-104 հրթիռներն ունեն 410 մմ տրամաչափ ու 5,3 մետր երկարությունը։ Հրթիռի զանգվածը 912 կգ է, մարտական մասի զանգվածը՝ 91 կգ։ Հրթիռների խոցման առավելագույն հեռավորությունը 80 կմ է, բարձրությունը՝ 24 կմ։
Patriot հրթիռային համակարգեր կան աշխարհի 10-ից ավելի երկրների սպառազինությունում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *