Ադրբեջանում զինվորականների ծառայության տարիքային սահմանափակման երկարաձգում է սպասվում

Ադրբեջանում առաջարկում են ավելացնել զինծառայության սահմանային տարիքը զինվորական հրամանատարության համար։ Փոփոխություններ են սպասվում «Զինծառայության մասին» օրենքում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարություն

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում կատարելով Միլլի Մեջլիսի սեփական աղբյուրներին, ԶՈւ մայորներ, փոխգնդապետներ, ըստ նոր նախագծի, կարող են ծառայել մինչև 50 տարեկանը, գնդապետները՝ մինչև 55 տարեկան, գեներալ-մայորները, փոխծովակալները, գեներալ-լեյտենանտները՝ մինչև 60 տարեկան, գեներալ-գնդապետներն ու ծովակալները՝ մինչև 65 տարեկան:

Ըստ նույն աղբյուրի՝ ծրագրվում է նախագիծը քննարկել 2014-ին:

Ներկայացնենք «խաղաղ պայմաններում զինծառայության սահմանային տարիքը»՝ ըստ Ադրբեջանում այս պահին գործող օրենքի.
• Պարտադիր զինծառայություն-37 տարեկան,
• Պարտադիր զինծառայությունից հետո ծառայությունը պայմանագրային սկզբունքով շարունակող ենթասպաների ու միչմանների համար-45 տարեկան,
• Կրտսեր սպայակազմի համար-48 տարեկան,
• Մայորների, փոխգնդապետների համար-48 տարեկան,
• Գնդապետների համար-53 տարեկան,
• Գեներալ-մայորների, փոխծովակալների, գեներալ-լեյտենանտների համար-58 տարեկան,
• Գեներալ-գնդապետների ու ծովակալների համար-63 տարեկան,
• Բանակի գեներալների համար տարիքային սահմանափակում չի սահմանված

Ինչպես տեսնում ենք, նոր օրինագիծը նպատակ ունի Ադրբեջանի ԶՈւ մայորների, փոխգնդապետների, գնդապետների, գեներալ-մայորների, փոխծովակալների, գեներալ-լեյտենանտների, գեներալ-գնդապետների ու ծովակալների համար տարիքային սահմանափակումը երկարաձգել 2 տարով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *