Ադրբեջանի պաշտպանության նախարարը փոխվել է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով երկրի պաշտպանության նախարարը փոխվել է. Սաֆար Աբիևին փոխարինել է Զաքիր Ասքեր օղլու Հասանովը։ Ռազմական արդյունաբերության նախարարը չի փոխվել։

Զաքիր Ասքեր օղլու Հասանով

Զաքիր Ասքեր օղլու Հասանով


Համապատասխան հրամանագրի՝ Ադրբեջանի վերընտրված նախագահը ստորագրել է հոկտեմբերի 22-ին։ Մինույն ժամանակ Ալիևի հրամանագրով Հասանովը ստացել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում։

Նշենք, որ 54-ամյա Զաքիր Հասանովը մինչ նոր պաշտոնի անցնելը զբաղեցնում էր Ադրբեջանի ներքին գործերի փոխնախարարի պաշտոնն ու հանդիսանում էր ՆԳՆ ներքին զորքերի հրամանատարը՝ կրելով գեներալ-լեյտենանտի կոչում։

Հավելենք նաև, որ Աբիևն Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 1995 թվականից։

Նույն հրամանագրով՝ Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարի պաշտոնը կշարունակի զբաղեցնել Յավեր Ջամալովը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *